COVID- 19 նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել ՄԱԿ-ի ավելի քան 20 աշխատակիցների մոտ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը պատմել է, որ կորոնավիրուսի դրական թեստ է հաստատվել 24 աշխատակիցների մոտ։
Դեպքերից երեքը հայտնաբերվել են ՄԱԿ-ի նյույորքյան գլխավոր գրասենյակի աշխատակիցների մոտ։