Արգենտինայում Ուրուգվայ-Արգենտինա լաստանավի ուղևորին ազատազրկում է սպառնում՝ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի տարածման համար, հաղորդում է TN-ն:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, 22-ամյա տղամարդը ճանապարհորդել է լաստանավով՝ Արգենտինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ծրագրի շրջանակում՝ երկրների միջև սահմանների փակման պատճառով:
Աղբյուրը ալիքին հայտնել է, որ վարակակիրը փախել է Ուրուգվայի հիվանդանոցից՝ Նիդեռլանդներից վերադառնալուց հետո:
Լաստանավի չորս ուղևորներ կարանտինացվել են: Նշվում է, որ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի դեպքում տղամարդուն 3-15 տարվա ազատազրկում է սպառնում: