Թուրքիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի սրընթաց աճ է արձանագրվում։ Համաճարակի պայմաններում փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները։
Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են նաև Հայաստանում հայտնի «LC Waikiki», «Paşabahçe» և «DASA» ապրանքանիշերը հայտարարել են, որ հոգ տանելով աշխատակիցների և հաՃախորդների առողջության համար՝ փակում են իրենց բոլոր խանութները:
Կորոնավիրուսի տարածումը աստիճանաբար սկսում է իր բացասական ազդեցությունը թողնել նաև Թուրքիայի տնտեսության վրա: