ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը սուտ տեղեկատվություն են տարածում կորոնավիրուսի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք միանշանակ տեսնում ենք, որ այն տարածվում է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը»,- ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը հավելել է, որ պետությունները փորձում են վարկաբեկել ԱՄՆ իշխանությունների վիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները: Նրա խոսքով, ԱՄՆ-ը «ուղղակիորեն խոսել է այդ երկրների հետ», որ այդպես վարվել չի կարելի: