Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

Քաղաքական կյանքը կանգ է առել. գտեք տասը տարբերություն

Կորոնավիրուսը կանգի ռեժիմ է սահմանել նաև Հայաստանի քաղաքական կյանքի համար, թեև, եթե փորձենք այս ռեժիմում գնահատել, այսպես ասած, նախկին կյանքը, այսինքն՝ քաղաքական կյանքը «արտակարգ ռեժիմից» առաջ, ապա կարձանագրենք մի զարմանալի պատկեր: Մենք կտեսնենք, որ, խոշոր հաշվով, չկա էական տարբերություն մինչև վարակով համակարգված ռեժիմի և դրանից առաջ եղած ռեժիմի պայմաններում ներքաղաքական իրողությունների և կյանքի միջև: Ինչպես հայտնի պարագաներում, կարող ենք անգամ կազմել որոշակի պատկեր և փորձենք գտնել տասը տարբերություն: Եթե լուրջ, ապա հետևությունը թերևս այն է, որ Հայաստանում ներքաղաքական կյանք ասվածը խիստ պայմանական է, և բավական է համեմատել կանգառի ռեժիմի հետ, որպեսզի ակնառու դառնա այդ հանգամանքը: Դա էլ իր հերթին առաջ է բերում մյուս, առավել կարևոր հարցը՝ իսկ ինչ է սպասվում կորոնավիրուսային արտակարգ դրությունից հետո, ինչ է լինելու Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ: Որովհետև այսօր արդեն հանրային լայն քննարկումների նախանշաններ են նկատվում տնտեսական կյանքի ապագայի առնչությամբ, թե ինչպիսին է լինելու հետկորոնավիրուսային տնտեսությունը, ինչն է հաջողվելու վերականգնել, ինչը՝ ոչ, ինչն է պետք վերականգնել, և ինչի ուղղությամբ չարժե գործադրել ավելորդ ջանք և կիրառել ավելորդ ռեսուրս:

Սրանք կարևոր քննարկումներ են, բայց ժամանակակից աշխարհում տնտեսության ու քաղաքականության միահյուսվածությունը այնքան մեծ է՝ որպես հանրային սոցիալ-հոգեբանության թե՛ սպառող, թե՛ սպասարկող երկու առանցքային ուղղությունները, որ պահանջելու է հետկորանավիրուսային աշխարհի շուրջ ներհայաստանյան կամ համահայկական քննարկումների, Հայաստանի, հայության տեղի ու դերի շուրջ քննարկումների հարցում զուգահեռ դինամիկա: Հայաստանն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական մրցունակության համաշխարհային խնդիր: Այստեղ շատ կարևոր է հենց համաշխարհային շրջանակը: Բանն այն է, որ Հայաստանի ներքին քաղաքական կյանք հասկացությունը գուցե նույնիսկ ունի համարժեքության խնդիր, որովհետև գործնականում այն ստեղծում է մի տպավորություն կամ պատկեր, որ կա քաղաքականության հստակ սահմանազատում՝ ներքին ու արտաքին: Ժամանակակից աշխարհում, սակայն, եթե երկիրը չունի մեկուսացում՝ իսկ Հայաստանը չունի և թերևս չպետք է ունենա այդպիսի մեկուսացում, ներքին ու արտաքին քաղաքականությունները բավականին փոխկապակցված են:

Մյուս կողմից, սակայն, ներքին քաղաքականությունը, համարժեք չլինելով ժամանակակից աշխարհի իրողություններին, միանգամայն դիպուկ է սահմանում հայաստանյան իրողությունների տրամաբանությունը: Այն է՝ հայաստանյան քաղաքական կյանքի սուբյեկտների գերակշռող մեծամասնության համար քաղաքականությունը սահմանագծվում է ներքին խնդիրներով ու հարցերով, և կա չգրված, բայց շատ ընդգծված զգուշավորություն և «ինքնամեկուսացում» արտաքին, միջազգային նշանակության, աշխարհաքաղաքական փոխկապակցվածության հարցերից:

Այդ մասին ունեցել ենք խոսելու առիթ, որ Հայաստանում քաղաքական սուբյեկտների գերակշռող մեծամասնության համար քաղաքականությունը միջազգային շրջանակ ընդգրկում է միայն խիստ անհրաժեշտ, անխուսափելի դեպքերում, կամ էլ իշխանության կարգավիճակ ունենալու պարագայում: Հետևանքն այն է, որ Հայաստանը, լինելով աշխարհաքաղաքականության կիզակետերից կամ էպիկենտրոններից մեկում, դրանում ունենալով հիմնարար դերակատարում ու նշանակություն, գործնականում լինելով միջազգային անվտանգության համակարգի առնվազն կարևոր գոտիներից մեկում նոր սխեմայի ճարտարապետ, էապես կաղում է քաղաքական մրցունակության տեսանկյունից: Դրա հետևանքը, հայկական պետականության ռազմավարական հեռանկարի առումով, ամենևին նվազ չէ, քան տնտեսական մրցունակության հնարավոր խնդիրներն ու ազդեցությունը: Հետկորոնավիրուսային աշխարհում Հայաստանը պետք է խորհի նաև այդ՝ աշխարհաքաղաքական բովանդակային, մտագաղափարական համաշխարհային մրցունակության, ըստ այդմ, քաղաքական կյանքի մասշտաբի ռազմավարական խնդրի մասին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում