Արդյո՞ք բուհերը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ուսման վարձավճարների հետաձգում նախատեսում են: Ի պատասխան այդ հարցին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց.
«Բուհերն իրենց մասով որոշումներ կայացրել են: Երկուշաբթի մենք ամփոփումներ կանենք, կհասկանանք՝ որտեղ ինչ իրավիճակ է»:
Նախարարն ավելացրեց նաև, որ տեղյակ է՝ որոշ բուհեր այդ առումով ընդառաջել են: Իսկ թե խոսքը բոլորի մասին է, թե ոչ՝ ասաց, որ չի կարող պատասխանել: