Մարտի 20-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսի դեպքերի թիվը աճել է 199-ից հասնելով 253 մարդու՝ հայտնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբը:
Այսպիսով, երկրորդ օրը անընդմեջ հայտնաբերված հիվանդների թիվը ավելացել է քառորդով: Նախորդ օրը Ռուսաստանում հայտնաբերվել էր 199 դեպք:
Թարմ վիճակագրությունը հայտարարվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում վեց կորոնավիրուսային պատվաստանյութեր արդեն փորձարկվում են, և դրանց արդյունավետությունը կհաստատվի «մոտ ապագայում»: Նրա խոսքով՝ գիտնականները պատվաստանյութեր են ստեղծել «ընդամենը երկու ամսում՝ օգտագործելով առկա զարգացումները և վերջին կենսատեխնոլոգիաները»։