Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Այս վտանգի ախտանշանները կերևան երկու-երեք ամսից. Գոտիները ձգե՛ք. Գուրգեն Արսենյան

Տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, հետևելով կորոնավիրուսի տարածումից հետո աշխարհում ստեղծված իրողություններին, կարծում է, որ երկիր մոլորակի պետությունների տնտեսական համակարգերն այսօր գտնվում են շատ լուրջ վտանգի առջև։

«Այդ վտանգի ախտանշանները կերևան երկու-երեք ամսից։ Այս պահին այդ համակարգերը գտնվում են նախաճգնաժամային վիճակում, որն անպայման վերածվելու է ճգնաժամի։ Աշխարհը մտնում է խոր ճգնաժամի նոր փուլ, որից դուրս կգա մեկ-երկու տարի հետո միայն։ Բնականաբար, այդ բոլոր բարդությունները սպասվում են նաև Հայաստանի տնտեսությանը, և դա պետք է հաշվի առնեն Հայաստանի տնտեսության մասնակիցները և պատասխանատուները և սկսեն մշակել համապատասխան պլաններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Արսենյանը։

Տնտեսագետը հիշեցնում է 2008թ․ ստեղծված համաշխարհային տնտեսական ճգնաժամը և այն ժամանակվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը։

«Երբ 2009թ․համար ինը տոկոսով ՀՆԱ-ի աճով պետբյուջեն էր հաստատել, հարյուր օր հետո 14 տոկոս տնտեսական անկում արձանագրվեց։ Սա խաբեության և վատ կառավարման պարզ օրինակ է»,- հիշեցնում է Գուրգեն Արսենյանը։

Նա կանխատեսում է, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, տնտեսական վիճակը վատթարանալու է։

Տնտեսագետը նկատում է, որ մինչև կորոնավիրուսի տարածումը ՌԴ-ում 1 ԱՄՆ դոլարն արժեր 62 ռուբլի։

«Երբ Հայաստանից տնտեսվարողն իր ապրանքն ուղարկում էր Մոսկվա, որպեսզի հայկական ապրանքը վաճառեն խանութներում, իրենք վաճառում էին 62 ռուբլով, մեր տնտեսվարողն այդ 62 ռուբլով մեկ դոլար էր առնում, իր շահույթը մեջն էր լինում, շարունակում էր իր գործունեությունը։ Այսօր Մոսկվայում 1 ԱՄՆ դոլարն արժե 82 ռուբլի, իսկ դու ապրանքը չես կարող թանկացնել, որովհետև այն չեն գնի խանութից։ Սա նշանակում է, որ 62 ռուբլու փոխարեն ինքը պետք է 82 ռուբլով դոլար գնի։ Այսինքն՝ այդ 82 ռուբլուն էլ մի բան էլ ինքը պետք է ավելացնի, որ կարողանա վերադարձնել իր ծախսը։ Իսկ գինը չես կարող բարձրացնել»,- ասաց Գուրգեն Արսենյանը։

Դիտարկմանը, թե Հայաստանն որքանով կարող է փոքր կորուստներով դուրս գալ ճգնաժամից՝ համեմատած այլ երկրների հետ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Պետք չէ համեմատել, Հայաստանը կարող է համեմատվել միայն Հայաստանի հետ։ Եթե տոկոսով ենք խոսում, դա մի բան է, եթե թվերով ենք խոսում, դա բոլորովին այլ բան է։ Այս պահին Ռուսաստանի Դաշնության կորուստները՝ սկսած նավթի գնանկումից, Հայաստանի մի քսան տարվա բյուջեից ավելի շատ են։ Խոսքը միայն նավթի գնանկման մասին է։ Ինչի՞ մասին խոսենք, ինչը ինչի հետ համեմատենք։ Պետք է պատրաստ լինենք արդյունավետ աշխատանքի, արդյունավետ կառավարման, պետք է պատրաստ լինենք գոտիները ձգելու և սպասելու, որ այս մի փուլն էլ հաղթահարենք։ Աշխարհի տնտեսության պատմությունը ցույց է տալիս, որ անընդհատ, ցիկլային եղանակով տեղի են ունենում ճգնաժամեր»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում