Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Մոսկվան պետականորեն խոչընդոտում է Հայաստանում Մարտի 1-ի գործի դատաքննությանը

ՌԴ իշխանությունները համաձայնել են ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանին արտահանձնել Հայաստանին: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Աբրահամյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: «Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը»,-  գրել է նա:

Ուշագրավ է, սակայն, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն Ռուսաստանի Դաշնությունը ձերբակալեց, ապա ազատ արձակեց Մարտի 1-ի գործով անցնող առանցքային մեղադրյալ Վահագն Հարությունյանին, և բանը անգամ արտահանձնմանը չհասավ։ Եվ խոսքը միայն նրա մասին չէ։ Այս պահին Ռուսաստանում «ապաստանում» են Մարտի 1-ի գործով մի քանի առանցքային մեղադրյալներ։

Քաղաքագետ  Ռուբեն Մեհրաբյանը ամբողջությամբ կիսում է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի գնահատականը, որ Ռուսաստանը պետականորեն խոչընդոտում է  Հայաստանում Մարտի 1-ի գործի դատաքննությանը: «Պետք է ընդգծել, որ, այո, Ռուսաստանը դա անում է  պետականորեն։ Ռուսաստանը վերածվել է  ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրվողների և արդարադատությունից փախչողների ապաստանի և քաղաքական տանիքի։ Սա պետք է արձանագրել և մեր հետագա քայլերը պլանավորել ըստ այդմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում հաղթանակի արդարադատությունը, որովհետև Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանը իր այս այս ներքին փոփոխությունների ճանապարհին հաջողի, քանի որ դա կարող է «վատ օրինակ» ծառայել Ռուսաստանի հասարակության համար, որն ուղղակի Պուտինի պարանոցից բռնելու է  և պատասխան պահանջի իրավաբանական բեսպրեդելի համար, որով նա այսօր զբաղվում է  Ռուսաստանում՝ թքած ունենալով իր ազգաբնակչության արժանապատվության և բանականության վրա։

Ինչ վերաբերում է հատկապես Մարտի 1-ի գործով մեղադրյալներին իր թևի տակ պահելու Ռուսաստանի քայլին, Մեհրաբյանը նկատեց, որ դրա պատճառն այն է, որ Մարտի 1-ի գործով բոլոր այդ մեղադրյալները  նրանք են, ովքեր եղել են ռուսական քաղաքականության հաղորդիչները Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում արմատավորել էին ռուսական բեսպրեդելը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս համոզված է, որ հատկապես Մարտի 1-ի հանցագործության հետ կապված անձանց մասով ՌԴ իշխանությունները շատ ավելի հետամուտ են գործով ներգրավված մեղադրյալներին հովանավորելու և քրեական արդարադատությունից նրանց զերծ պահելու առումով։ Ինչ վերաբերում է  պատճառներին, ապա իրավապաշտպանը վերջերս մեզ հետ զրույցում նշել էր, որ իր սուբյեկտիվ կարծիքով, որը հիմնված է որոշ օբյեկտիվ տվյալների վրա, Մարտի 1-ի գործողությունները սկսվել են Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա այցելությունից հետո։ «Կրեմլն ամենայն հավանականությամբ մասնակցություն ունի ՀՀ քաղաքացու դեմ պետական ահաբեկչության գործում։ Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի ներկայիս գործելակերպը։ Իրենք չեն ցանկանում, որ քրեական գործը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ բացահայտվի։ Իրենք ստիպված են լինելու որոշ հարցերի պատասխաններ տալ, որոնք ի հայտ են գալու Մարտի 1-ի գործի քննության ընթացքում»,- ասել էր նա։

Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, ավազակություն) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով: Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում