Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Մյուս շաբաթ վեց շնչառական ապարատ կհասնի Հայաստան․ համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին դրսից գումար են փոխանցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը միացել է COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ձեռնարկել է դրամահավաք-արշավ՝ կոչ անելով աշխարհի հայությանը համախմբվել։ Դրամահավաքը շարունակվում է, իսկ մինչ այդ հիմնադրամը ձեռք է բերել վեց շնչառական ապարատ, որը մյուս շաբաթ կլինի Հայաստանում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կատարված աշխատանքից։ Նա նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտապես աջակցել է առողջապահական ոլորտին։

«Նախախնամությամբ, թե պատահականությամբ անցյալ տարվա վերջին մենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերեցինք արհեստական շնչառության գերհզոր սարք և ռենտգեն մոբիլ սարքավորում։ Հիմա առցանց նվիրատվությունների հարթակում հատուկ դրամահավաք-արշավ է կազմակերպված, և կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցներին մասնակցել այս կարևոր դրամահավաք-արշավին։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ անհատներ կան, որոնք կոնկրետ բժշկական պարագաներ են ցանկանում նվիրաբերել։ Մեր ցանցային տարբեր կազմակերպություններից են զանգում և հարցնում՝ ինչ կարիքներ կան։ Հիմա մենք նաև կարիքներն ենք գույքագրում և փոխանցում մեր ցանցի ընկերներին»,- ասաց Արշամյանը։

Այս պահին դրամահավաք-արշավի հաշվին կա հավաքված ավելի քան 2500 դոլար․ «Հիմնադրամը Չինաստանից արդեն ձեռք է բերել 4 արհեստական շնչառության մոբիլ ապարատներ և ևս 2-ն էլ գնվել է Չինաստանից մեր դրսի ընկերների կողմից, դրանք արդեն ճանապարհին են։ Այսինքն՝ մյուս շաբաթ կունենանք 6 շնչառական ապարատ, որը կփոխանցվի առողջապահության նախարարությանը։ Մենք բոլոր գործողությունները կոորդինացնում ենք առողջապահության նախարարության և պարետատան հետ, որպեսզի թիրախային օգնություն ցուցաբերենք։ Գումարներ են գալիս ոչ միայն online հարթակով, այլ նաև մեր հաշվեհամարներին են դրսից գումարներ փոխանցում։ Մեկ շաբաթվա ընթացքում կամփոփենք այդ գումարները և կհայտնենք հանրությանը։ Երեկ զանգ եմ ստացել Ֆրանսիայի մեր տեղական մարմնի նախագահից՝ Պետրոս Թերզյանից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ղեկավար Արմինե Կարապետիից։ Օրինակ՝ արհեստական շնչառական ապարատներից 2-ը հենց Բրիտանիայի տեղական մարմնից ուղարկված գումարներով է գնվելու։ Նաև այսօր 100 հատուկ պաշտպանիչ բժշկական հանդերձանք գնեցինք և հանձնեցինք առողջապահության նախարարությանը, որը ներառում է գլխարկ, ակնոց, շոր, կոշիկ և այլն։

Եվ եթե անհրաժեշտությունը լինի, ձեռք բերենք ավելին»,- ասաց հիմնադրամի տնօրենը։ Նա հավելեց, որ շուտով նաև Ֆրանսիայից կունենանք բավական քանակի բժշկական պարագաներ, որոնք կփոխանցվեն Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարություններին, ինչի մասին հավելյալ կհաղորդվի։

Հայկակ Արշամյանը նաև շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը, բոլոր բժիշկներին ու բուժակներին անձնվեր աշխատանքի համար և վստահեցրեց, որ համազգային մոբիլիզացիայի շնորհիվ համաճարակը վստահորեն կհաղթահարվի։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հիմնադրամը արդեն իսկ մեկ տոննա բժշկական պարագաներ է հասցրել Հայաստան ԱՄՆ արևմտյան ափից։

Հիմնադրամի՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի դրամահավաքին կարող եք միանալ այս հղումով

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում