Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքն Արցախ սահմանափակված է՝ բացառությամբ իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝

Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապված․

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը,

Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախի Հանրապետություն՝ բացառությամբ Արցախի Հանրապետության իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։

Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված Արցախի Հանրապետության քաղաքացիներին ԱԳՆ-ն հորդորում է՝

Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի համատեքստում տարբեր երկրների կողմից կիրառվող տարբեր սահմանափակումները :

Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):

Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։

Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված գործող սահմանափակումների վերաբերյալ նախարարությունը տեղեկացնում է նաև, որ փակ է՝

ՀՀ և ՌԴ միջև օդային սահմանը՝ մինչև 2020թ. մայիսի 1-ը։ Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող ՀՀ, Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։

ՀՀ և Վրաստանի սահմանը։ Ըստ Վրաստանի կառավարության որոշման` մինչև 2020 թ. ապրիլի 1-ն արգելվում է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստանի տարածք: ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար Վրաստան մուտքն արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

ՀՀ-ԻԻՀ սահմանը։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում