Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Տավուշի մարզում խիստ հսկողություն է սահմանված ոչ տեղաբնակների նկատմամբ․ իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ

ՀՀ-ում մարտի 20-ի, ժամը 10:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 14 դեպք: Երկրում հայտարարված է արտակարգ դրություն, և իրականացվում են դրանից բխող գործողություններ։

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ՝ տեղեկանալու, թե սահմանամերձ բնակավայրերում կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում ինչ աշխատանքներ են տարվում։

Մարզպետը տեղեկացրեց, որ մարզային հանձնախումբ է ստեղծվել, որտեղ բոլոր ոլորտների համար կան պատասխանատուներ։ Մշտական աշխատանք է տարվում բժշկական կազմակերպությունների հետ, բնակչության հետ, առևտրային կազմակերպությունների հետ, իրականացնում են մշտադիտարկումներ առկա իրավիճակի վերաբերյալ։

«Բնակչության շրջանում կատարվում են իրազեկման աշխատանքներ՝ տեղեկատվության փոխանցման ուղիղ ճանապարհով։ Կատարվում է արտակարգ իրավիճակից բխող տեղեկատվության տրամադրում։ Բոլոր կանոնակարգերը պահպանվում են»,- նշեց մարզպետը։

Չոբանյանի խոսքերով՝ իրենց գործողությունների արդյունքում նվազել է քաղաքացիների շարժը բնակավայրերում։ «Իհարկե, խնդիրներ դեռևս կան։ Դրանք սովորութային են։ Սա, ընտ էության, նոր մշակույթ է, կենցաղավարում է, կացութաձև է՝ սկսած միմյանց բարևելուց, վերջացրած բանկոմատի մոտ հերթ կանգնելուց։ Որքան էլ մենք զգուշություն ենք ցուցաբերում ու պահում կանոնները, պահի տակ շփոթվում ենք, դրա համար ժամանակ է պետք։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նվազեցնենք քաղաքացիների շարժը։ Գրեթե ամբողջությամբ աշխատանքային առցանց ռեժիմի ենք անցել, մարզպետարանը ևս։ Ովքեր, աշխատանքային պարտականություններից ելնելով, ստիպված են լինում գալ աշխատանքի, ամենօրյա ջերմաչափում է իրականացվում։ Կարող եմ ասել, որ 20 տոկոսը աշխատում են տեղում 80 տոկոսն առցանց։ Տեղում աշխատողները ևս փոխարինվում են։ Մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը դադարեցված է։ Գործում է թեժ գիծ, որով մարդիկ կարող են կապ հաստատել և իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ»,- մանրամասնեց Հայկ Չոբանյանը։

Մարզպետը նաև նշեց, որ խիստ հսկողություն է սահմանված ոչ տեղաբնակների նկատմամբ, ովքեր այլ վայրերից են եկել։

«Ամեն օր, ըստ էության, բոլոր այս գործողությունները ավելի խիստ, գործնական ու արդյունավետ են դառնում։ Մենք անընդհատ ենք աշխատում այդ գործողությունների իրականացման վրա»,- շեշտեց Տավուշի մարզպետը։

Մարզի ղեկավարի խոսքերով՝ այս հարցում մեծ դեր ունեն նաև համայնքապետները, ովքեր լիազորված են իրենց համայնքներում պահպանել բոլոր ընթացակարգերը։ Հայկ Չոբանյանի խոսքերով՝ մարզում իրավիճակը վերահսկելի է։

«Մեր կոչն է քաղաքացիներին ուշադիր լինեն իրենց ու շրջապատի հանդեպ ու ցանկացած նախանշանի դեպքում մեզ տեղեկացնեն»,- խոսքն ավարտեց Տավուշի մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում