Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն նախարարների կաբինետի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ երեք անցակետերում` Սարփիում (վրաց-թուրքական սահման), Վերին Լարսում (վրաց-ռուսական սահման) և Կարմիր կամուրջ (վրաց-ադրբեջանական սահման) կստեղծվեն կարանտինային գոտիներ:
Սա ևս մեկ միջոցառում է, որը ձեռնարկել է Վրաստանի կառավարությունը` կանխելու նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսի հետագա տարածումը:
Այս պահին երկրում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք: 1.9 հազար մարդ կարանտինում է, հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է գտնվում 271 մարդ։