Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Փաստաբանների պալատը կքննարկի Քոչարյանի փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին մարտի 17-ին, ժամը 13:00-ին, նշանակված և դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը նախօրեին յուրօրինակ ներկայացում էր բեմադրել դատարանում։ Բանն այն է, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, իսկ Քոչարյանի փաստաբանները որոշել էին դուրս չգալ դահլիճից և ցատկոտել էին դատավորի աթոռից դատախազի աթոռին, և այդպես շարունակ՝ մոտ մեկ ժամ։ Մասնավորապես դատավորի դատարկ աթոռին նստել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը զբաղեցրել էր դատախազի տեղը, փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ, ձեռքը սեղանին հարվածելով, ինչ-որ պահանջներ էր հնչեցրել։

Ավելի ուշ պարզվել էր, որ փաստաբանները վրդովվել էին նրանից, որ դատական նիստի հետաձգման մասին իրենց պատշաճ չեն տեղեկացրել, այլ կարգադրիչի միջոցով։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին ուղղված ԲԴԽ նախագահի գրությունից, սակայն, պարզ է դառնում, որ նիստը չկայանալու մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում՝ ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով, բայց փաստաբանները, մեկ է, գնացել են դատարան, մտել նիստերի դահլիճ, և «դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ»։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն արձանագրել է, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, և «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները:

«Գտնում ենք, որ 2020 թվականի մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը: Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ և 39.1-րդ հոդվածներով՝ խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ»,- ՓՊ նախագահին ուղարկված գրության մեջ ասել է Ռուբեն Վարդազարյանը։

«Առաջին լրատվական»-ը Փաստաբանների պալատից պարզեց՝ պատրաստվո՞ւմ են արդյոք վարույթ հարուցել նշված փաստաբանների նկատմամբ։

ՓՊ խոսնակ Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաստաբանների պալատը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունը փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի վարքագիծը քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Ըստ օրենքով սահմանված կարգի՝ Փաստաբանների պալատի նախագահը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցելը մերժելու վերաբերյալ: Այդ ընթացքում Փաստաբանների պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ այլ անձ կարող է բացատրություն պահանջել փաստաբաններից: «Նկատի ունենալով վերոհիշյալը՝ Փաստաբանների պալատն այս պահին այլ տեղեկություններ հայտնել չի կարող, իսկ ԲԴԽ նախագահի դիմումի քննարկման արդյունքների մասին կիրազեկի հանրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նշենք, որ մարտի 17-ի դատական նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Կարեն Կարապետյանը հատուկ այդ նպատակով ժամանել էր Հայաստան։ Դատական նիստը, սակայն, չէր կայացել, և Քոչարյանի փաստաբանները նշում են, որ նիստը միտումնավոր է հետաձգվել, որպեսզի այդ միջնորդությունը չքննվեր։

Նկատենք, որ Քոչարյանների փաստաբանների ակցիան դատարանի դահլիճում բնավ պատահական չէր, այն բավական մեծ լրջությամբ լուսաբանվում էր ռուսական լրատվամիջոցների կողմից։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ այդ ակցիան հատուկ մտածված է եղել։ Նրա խոսքով՝ ժամանակ առաջ էլ, երբ Խաչատուրովի թարգմանիչը դատական նիստին չէր ներկայացել, Քոչարյանը դատավորի հեռանալուց հետո իր փաստաբաններին ասել է՝ մեկդ գնացեք նստեք այնտեղ՝ նկատի ունենալով դատավորի տեղը, իսկ թարգմանչի ֆունկցիան էլ, ասել է, ինքը կիրականացնի: «Իհարկե, թվում էր, թե կատակ էր, բայց արդեն նման բաները գալիս են ապացուցելու, որ Քոչարյանի մոտ պահպանվել են նախկին նախագահի ենթադրվող լիազորությունները, և ինքը գտնում է, որ նման բաներ կարելի է անել»,- ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ դատական նիստի չկայանալու վերաբերյալ դատավարության բոլոր կողմերին տեղյակ է պահվել, բայց նրանք հատուկ գնացել են դատարան՝ թերևս փորձելով տպավորություն ստեղծել, թե դատական նիստերը հիմնականում իրենց պատճառով չեն հետաձգվում: «Երևի հարմար առիթ են փնտրել և համարել են՝ քանի որ դատավորի մեղքով է նիստը հետաձգվում, կարելի է նման քայլեր ձեռնարկել ու մեղքը գցել դատարանի վրա։ Իսկ որ դա լուսաբանել են ռուսական լրատվամիջոցները՝ դա էլ զարմանալի չէ, քանի որ նրանք այն կուրսն են վերցրել, որը Քոչարյանն է վերցրել, և իրար լրացնելով գնում են։ Բայց սա լուրջ չէ, և մեր ժողովուրդը հասկանում է այս ամենը»,- ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ կապված ևս մեկ վարույթ կա հարուցված։ Այդ կարգապահական վարույթն էլ հարուցվել էր այն հիմքով, երբ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին՝ արտաբերել է հետևյալ միտքը. «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում, և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց… դե, նա շատ կատուներ է պահում»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում