Կորոնավիրուսի համավարակի ֆոնին եւ մատակարարումների հետ ծագած խնդիրների պատճառով Apple-ը սահմանափակումներ է մտցրել օնլայն վաճառքի համար: Շատ երկրներում, այդ թվում եւ Չինաստանում, եւ ԱՄՆ-ում արգելել են մեկ աձին 2-ից ավելի սմարթֆոն վաճառել, հաղորդում է Reuters-ը:
Ստուգումները ցույց են տվել, որ մենյուն թույլ չի տալիս 3 եւ ավելի սմարթֆոն պատվիրել, իսկ, օրինակ, Չինաստանում, Հոնկոնգում, Թայվանում եւ Սինգապուրում iPhone-ի ցուցակի վերեւում գրված է, որ սարքավորման պատվերների քանակը սահմանափակ է:
Apple-ում հրաժարվել են մեկնաբանել սահմանափակումները: Վերջին անգամ նման իրավիճակ էր 2007 թվականին: Այն ժամանակ ընկերությունը ներկայացնում էր իր առաջին iPhone-ը եւ փորձում էր խուսափել վերավաճառքից:
Փորձագետները գտնում են, որ ներկա իրավիճակը նման պատճառներ ունի: Ընկերությունը համաճարակի պատճառով մարտի 13-ից ողջ աշխարհում փակել է իր բոլոր մասնաճյուղերը եւ, հնարավոր է, փորձում է խուսափել սեւ շուկայից եւ զանգվածային վերավաճառքներից: Ավելի վաղ Apple-ն արդեն խնդիրներ ուներ վերավաճառողների հետ այն շրջաններում, որտեղ նոր սմարթֆոններն ավելի դժվար էր պատվիրել:
Apple-ի խանութները Չինաստանում փակվել են դեռեւս փետրվարին եւ վերաբացվել են միայն այն ժամանակ, երբ համաճարակը սկսեց անկում գրանցել: