Նախագահ Վլադիմիր Պուտինի եղբորորդին՝ ձեռներեց Ռոման Պուտինը հայտնել է, որ մտադիր է կուսակցություն հիմնել բիզնեսի ներկայացուցիչներին միավորող «Գործի մարդիկ» շարժման հիման վրա: Այս մասին տեղակացնում է Կոմերսանտը:
Նրա խոսքերով, նոր կուսակցությունը կլինի «աջ-պահպանողական»: Այն կպաշտպանի ձեռներեցներին, կհասնի հարկային բեռի թեթեւացմանը եւ փոքր բիզնեսի համար էժան վարկերի տրամադրմանը, ինչպես նաեւ կպայքարի մոնոպոլիաների եւ առեւտրային ցանցերի դեմ:
Պուտինը նշել է, որ կուսակցության հիմնական նպատակը Պետդումայի մոտակա ընտրություններին մասնակցելն է:
Ռոման Պուտինը Իգոր Պուտինի որդին է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հորեղբոր որդին է: