Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք: Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է։ Որոշվել է տվյալները հրապարակել օրական մեկ անգամ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի հետ: