Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նիկոլ Փաշինյանի հեղափոխական քայլերը հայկական սպորտում…

ՀՀ կառավարությունը երեկ հերթական ֆունդամենտալ որոշումը կայացրեց հայկական սպորտի զարգացման ճանապարհին։ Հայաստանի Օլիմպիական խաղերի չեմպիոններին այսուհետ կտրվեն պատվովճարներ՝ դադարեցնելով դեռևս 2015թ.-ից սահմանված լրավճարները։ Նման որոշում է ընդունվել ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ ՀՀ Կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի № 1486-Ն և օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումներում ԿԳՄՍՆ-ն, փոփոխություններ կատարելով, փորձել է բարելավել մարզիկների սոցիալական վիճակը, ինչպես նաև խթանել սպորտի զարգացումը Հայաստանում։

Մինչև այս փոփոխությունների ընդունումը Օլիմպիական խաղերի չեմպիոնները ստացել են լրավճար միայն այն դեպքում, եթե աշխատել են հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպություններում: Այժմ մարզիկները պատվովճար կստանան՝ անկախ աշխատանքի վայրից, հարկերի գանձում էլ չի լինի:

Մասնավորապես, Օլիմպիական խաղերի չեմպիոններին նախկին 100 հազար դրամի փոխարեն այսուհետ պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ պատվովճար: Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նույնպես սահմանվել են պատվովճարներ՝ համապատասխանաբար 140 հազար և 100 հազար դրամ: Պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի:

Բացի այդ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ: Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ:

Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար՝ 100 հազարական դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ: Եվրոպական խաղերի, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների համար պատվովճարները կվճարվեն չեմպիոն դառնալու հաջորդող տարվա հունվարի մեկից, մեկ տարի ժամկետով։

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ առաջացող լրացուցիչ ծախսերն արդեն ընդգրկված են 2020 թ.-ի պետական բյուջեում։ Ընդամենը մեկ ամիս առաջ էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրել 5-ական միլիոն դրամով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ օլիմպիական չեմպիոնները կստանան 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը՝ 15 միլիոն դրամ, երրորդ տեղը գրաված մարզիկները՝ 10 միլիոն դրամ։

ՀՀ կառավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վերջին քայլը կարելի է արմատական և հեղափոխական համարել հայկական սպորտի համար: Տարիներ շարունակ հասարակությունը, մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակ դժգոհում էին պետության կողմից մարզաձևերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար: Տարիների ընթացքում պետության կողմից սպորտի նկատմամբ, այսպես կոչված, մատների արանքով վերաբերվելու հետևանքով մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ հույսը կապում էին ՀԱՕԿ-ի և վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը չգահատել չի կարելի: Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցվել են մարզադպրոցներ, ֆինանսական օգնություն է ցուցաբերվել մեր հենակետային մարզաձևերին՝ ըմբշամարտին, ծանրամարտին… Ծառուկյանի՝ ՀԱՕԿ-ի նախագահ դառնալուց հետո նաև կտրուկ աճեցին մեր մարզիկների նվաճումները միջազգային տարբեր տեսակի մրցաշարերում: Ծառուկյանի մոտեցումը որքան էլ որ ողջունելի և ուրախալի է, այնուամենայնիվ այն հատկապես պետության համար ցավալի և ինչ-որ տեղ ամոթալի էր: Ավելի ստույգ՝ հայկական սպորտը կախված էր մեկ կամ մի քանի հոգուց, որը, բնականաբար, հուսալի ճանապարհ չէր:

Որոշ ժամանակ ըմբշամարտին ֆինանսական աջակցություն էր տրամադրում ռուսաստանաբնակ գործարար Սամվել Ալեքսանյանը: Նրա հեռանալուց հետո, սակայն, մեզ համար կարևոր մարզաձևը կարող էր կանգնել կրախի առաջ: Այն ժամանակ Ծառուկյանը իր վրա վերցրեց նաև այս մարզաձևը ֆինանսավորելու բեռը:

Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ կառավարությունն այսօր էլ չունի բավարար ռեսուրսներ մեկ-երկու տարում սպորտում հեղափոխություն իրականացնելու համար: Բայց Փաշինյանի վերաբերմունքը սպորտի նկատմամբ ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ: Բացի Ծառուկյանից, ի դեմս պետության առաջին դեմքի՝ մարզաշխարհն ունի ծանրակշիռ աջակից: Մարզիկները, մարզիչները, ֆեդերացիաների ղեկավարները կգիտակցեն, որ թեկուզ իր հնարավորության սահմանում, բայց պետությունն իրենց կողքին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում