Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

COVID19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269:

Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն:

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1:

Ղազախստանում ևս վարակվածության նոր դեպքեր են գրանցվել

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 20-ն արդեն բուժվել է

Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվն այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ:

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի: Իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան: Կորոնավիրուսից մահացածների թիվը 144 է:

Կանադա

Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն:

Սլովակիա

Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել: Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել:

G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա: Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում