«Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի նախատիպեր, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնված ինչպես գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի վերականգնողական վիրուսային վեկտորների, այնպես էլ սինթետիկ պատվաստանյութերի խոստումնալից տեխնոլոգիաների վրա:
Դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության հարցում համոզվելու համար անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել զգայուն, լաբորատոր կենդանիների նկատմամբ: Պատվաստանյութը կիրառության մեջ հնարավոր կլինի ներդնել 2020-ի չորրորդ եռամսյակում, նշվում է հաղորդագրության մեջ: