Լոնդոնի «Չելսի»-ն «Արսենալ»-ի հարձակվողին ձեռք բերելու ցանկություն ունի:
Փոխանցմամբ` անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի»-ի: «Ազնվականները» հետաքրքրված են հարձակվողով, քանի որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման` խփել 20 գնդակ:
Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: