Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

«Իրեն երկրորդ փուլի խաղերում չի տեսնում». ինչու է հենց Բալասանյանն ահազանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Արցախի նախագահի թեկնածու, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կոչով. «Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը: Արցախը և Հայաստանը իրարից մեկուսացած տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող՝ չիմանալով իր հիվանդ լինելու մասին»։

Բալասանյանը նաև ընդգծել է. «Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան հիվանդությունների առանձին դեպքեր, կամ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը, իհարկե, փակ է մարդկանց համար, բայց ոչ՝ կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր: Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը հետևում է արցախյան ընտրությունների ընթացքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքով՝ իսկապես դա խնդիր է, որին պետք է ճիշտ գնահատական տալ՝ առանց էմոցիաների ու կարծրատիպերի։ Հայաստանի ու Արցախի միջև մարդկանց շարժն ակտիվ է, Արցախում տնտեսությունը կախված է Հայաստանից։ Հավանականությունը, որ վարակը կարող է տարածվել Արցախի տարածք, ըստ իս՝ բավականին մեծ է։ Բնականաբար, այն կանոնները, որոնք Հայաստանում են մտցվում՝ բնակչության առողջությունը պահպանելու համար, նույն տրամաբանությամբ պետք է կիրառվեն Արցախում։ Այնուամենայնիվ, այդ հարցը հստակ մասնագիտական գնահատականի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ ընտրությունների հետաձգումը ինչ-որ բարդ խնդիր չէ։ Եթե ընտրություն է դրվում՝ բնակչության անվտանգություն, թե իշխանության նորացում, քաղաքական գործընթաց, բնականաբար բնակչության անվտանգությունը պետք է ղեկավարության համար ավելի առաջնային լինի։ Ենթադրում եմ, որ իշխանությունները հետևում են այս իրավիճակին, ու ինչ-որ տրամաբանական որոշում կլինի»։

Ըստ Ղուկասյանի՝ պատկերացնել, որ Արցախն ամբողջությամբ մեկուսացված է, Հայաստանում համաճարակը տարածվում է, ու Արցախին որևէ բան չի սպառնում, այնքան էլ ճիշտ չէ։

Ինչ վերաբերում է նման կոչով հանդես գալու Վ. Բալասանյանի քաղաքական շարժառիթների հարցին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Կարող են լինել քաղաքական շահեր։ Բայց երբ ազգը կանգնած է այդպիսի մարտահրավերների առաջ, իմ կարծիքով՝ պետք է կողք դնել քաղաքական հետաքրքրություններն ու նպատակները և ղեկավարվել մարդկանց անվտանգության շահերով։ Այն, որ Վիտալի Բալասանյանն է այդ հարցն առաջինը բարձրացնում, ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում, մեկնումեկը դա պետք է աներ։ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ գործում է արտակարգ իրավիճակ, իսկ Արցախում ո՞րն է մոտեցումը։ Պետք է ենթադրել, որ Արցախին ոչ մի բան չի՞ սպառնում։ Բազմիցս ասել ենք, որ Արցախն ու Հայաստանը միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական տարածք են կազմում։ Արցախում գտնվում է բանակի այն հատվածը, որը մարտական հերթապահության ամենակարևոր խնդիրն է լուծում, և վարակի հայտնվելն Արցախում՝ նաև անվտանգության տեսակետից, լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Ենթադրում եմ, որ Վիտալի Բալասանյանը՝ որպես ռազմական գործիչ, առաջինն այդ մասին ահազանգեց, որովհետև պատկերացնում է, թե վարակը ինչ կարող է բերել բանակին»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ չի կիսում Բալասանյանի կարծիքը. «Ես ասում էի, որ Հայաստանում ԱԺ նիստով պետք է ՍԴ հարցը լուծվեր, բայց չարեցին ու սխալվեցին։ Երկրում ներքաղաքական լարում երկար ժամանակ չի կարելի թույլ տալ։ Այնպիսի հզոր պետություններ, որոնց կենսագործունեությունն ավելի բարձր է, և հիմա ավելի աղետալի վիճակում են, օրինակ՝ Ֆրանսիան, ՏԻՄ ընտրություններ անցկացրին առանց խուճապի։ Իսրայելն էլ Կնեսետի ընտրություն անցկացրեց արտակարգ իրավիճակում, թեպետ կորոնավիրուսի հետ կապված ավելի բարդ է վիճակն այնտեղ։ Բայց պետությունները բնավորություն ունեն իրենց կենսագործունեությունը կազմակերպել արտակարգ դրության ժամանակ՝ որոշակի միջոցառումներ ձեռնարկելով։ Մենք դրան որպես ազգ, պետություն պետք է սովորենք։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ կորոնավիրուսից հետո ջրհեղեղ չի լինելու կամ այլ վիրուս։ Սխալ է քաղքենու հոգեբանությամբ սպասել ավարտին»։

Ըստ Շիրինյանի՝ քանի որ կորոնավիրուսի հետ կապված Արցախում խնդիր չկա, չկա նաև արտակարգ դրության, առավել ևս ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն. «Առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր է պետական ինստիտուտների, անհատների զգոնությունը բարձրացնել ու անցկացնել ընտրությունները։ Անթույլատրելի է հետաձգելը»։

Ինչո՞ւ է նման կոչով հանդես գալիս Բալասանյանը։ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ ակնհայտորեն իր հաջողությունները գրանցելի չեն: «Ինքն էլ «Սասնա ծռերից» սկսած՝ ինչ-որ բանի համար պայքարում էր, պարզ է, սակայն, որ հիմա չի անցնելու։ Երկրորդ հարցն էլ կա ՝ հավանաբար իր հետ չի կապված։ Նախկին համակարգը մտածում է՝ եթե ոչ Բալասանյանը, գոնե Արայիկ Հարությունյանը, որն էլ այս օրերին զբաղված է զեղծարարությամբ, և որի մասին մամուլն անընդհատ ահազանգում է։ Իրենց ձեռնտու է այս պահին հետաձգել ընտրությունները։ Բայց ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն մի փռշտոցից եթե պետական միջոցառումները հայտարարենք չկայացած՝ պետություն չենք դառնա ու չենք կարողանալու անվտանգությունն ապահովել։ Ենթադրում եմ՝ Արցախում երկրորդ փուլ կլինի, որտեղ Բալասանյանն իրենց չի տեսնում։ Իսկ ՀՀ իշխանությունները մի խնդիր պետք է դնեն Արցախի ակտիվի առաջ՝ հին ռեժիմը չպետք է վերարտադրվի, պետք է հաղթի այն նախագահը, որն ընդունում է Հայաստանի Հանրապետության գերակայությունը Արցախի Հանրապետության նկատմամբ, անկախ նրանից՝ կլինի ֆեդերացիա, թե մարզ»,- եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում