Եվրոպական Միության համար կարևոր է ընդգծել Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը և Ռուսաստանին կոչ անել ավելի ակտիվ գործել Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների լուծման գործում. այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Նրա խոսքով, Էստոնիան կարևոր է համարում նաև Ռուսաստանի անդամակցությունը Համաշխարհային առևտրական կազմակերպությանը:
Ուրմաս Պաետը կարծում է, որ Եվրամիության ու Ռուսաստանի միջև առանց արտոնագրի ռեժիմի մասին երկխոսությունը հարկավոր է շարունակել, սակայն նման ռեժիմի ներմուծման համար պետք է կատարվեն բոլոր պայմանները, հաղորդում է Էստոնիայի ԱԳՆ մամլո ծառայությունը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը: