Իսլամի երկու հիմնական սրբավայրերը՝ Մեքքայի Մեծ մզկիթը և Մեդինայի Մարգարեի մզկիթը, կորոնավիրուսի բռնկման պատճառով փակվել են անորոշ ժամանակով, հայտնում է Al Arabiya-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, հավատացյալներին արգելվում է մարտի 20-ից մուտք գործել և աղոթել սրբավայրերում: Այս արգելքը ուժի մեջ կլինի մինչև վիրուսը նահանջելը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես ստացավ COVID-19 անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: