Թուրքիայի մայրաքաղաքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ալկոհոլային թունավորման 20 դեպք է գրանցվել։ Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել և քսել այն ամբողջ մարմնին։
60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը գնահատվում է ծանր․ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։