Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Կոմիտեների նիստերի «ստվերը». Ինչու է վարչապետը հորդորում հարցը հետ տանել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվում, որ կառավարության նիստերը բավականին երկար ու ձանձրալի են անցնում, նշվում է, որ քննարկվող հարցերի շուրջ ներկայացվում են տարբեր տեսակետներ, տեղի են ունենում խորքային բանավեճեր։ Անշուշտ, այլակարծությունն ինքնին դրական է և օգնում է գտնել լավագույն լուծումը: Սակայն փորձագետների համոզմամբ, դրանց համար կան կոմիտեների նիստեր ու այլ խողովակներ, և բուն կառավարության նիստում պետք է քննարկվեն առավել էական խնդիրները:

Ըստ էության, կառավարության նիստերն այնպիսի տպավորություն են թողնում, որ ներկայացվող նախագծերը, որոնք իրականում ունեն լուրջ ու կարևոր նշանակություն պետության կյանքը կանոնակարգելու համար, համապատասխան բովանդակային քննարկում չեն անցնում կառավարության նիստից առաջ տեղի ունեցող կոմիտեների նիստերում։

Ավելին, տեղեկություններ ենք ստանում, որ կոմիտեների աշխատանքները հավուր պատշաճի չեն կազմակերպվում, հաճախ անհրաժեշտ ներգրավվածություն հնարավոր չի լինում ապահովել։ Խոսքը ներկա փուլի մասին չէ, քանի որ ներկայումս գերծանրաբեռնված ռեժիմ է տիրում ողջ հանրապետության տարածքում, բոլոր պատկան մարմինների անելիքները կրկնապատկվել են: Խնդիրը առավել գլոբալ է և վերաբերում է ոչ արտակարգ ռեժիմով աշխատանքային շրջանին:

Հենց դա է պատճառը, որ հաճախ ենք ականատես լինում, երբ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորում է հարցը հետ տանել և հանգամանալից ու հանգիստ ռեժիմով քննարկել կոմիտեների նիստում։

Նիստերի ընթացքից պարզ է դառնում նաև, որ որոշակի խնդիրներ կան նաև վարչապետի հանձնարարականների կատարման վերաբերյալ, երբ մի քանի ամիս առաջ տրված հստակ հանձնարարականները որոշակի ժամանակ հետո մնում են անկատար, ավելին, կառավարության նիստերի ժամանակ ականատես ենք լինում տարբեր չինովնիկների կողմից տրվող անհասկանալի հիմնավորումների ու պարզաբանումների, որոնք, բնականաբար, կոշտ արձագանք են ստանում կառավարության ղեկավարի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում