Իսրայելը արգելել է իր քաղաքացիներին դուրս գալ տներից կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին մարտի 19-ին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նեթանյահուն խստացրել է կարանտինային պայմանները կորոնավիրուսի պատճառով։ Ժամանակավորապես քաղաքացիներին արգելվել է լքել իրենց տները։ Թե ինչ տուգանք է սահմանված օրինախախտումների համար, չի նշվում։