Իտալիան գերազանցեց Չինաստանին՝ կորոնավիրուսից մահվան դեպքերով, հաղորդում է Reuters-ը:
Եվրոպական երկրում ընդհանուր առմամբ մահացել է 3405 մարդ, ինչը գերազանցում է Չինաստանում զոհերի թվին՝ 3245: Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 4480 մարդ, մահացել է 427 մարդ:
Համաձայն վերջին տվյալների, աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 9358-ի, վարակի դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար է, ապաքինվել է 85 հազար մարդ: Իտալիան վարակվածների թվով երկրորդն է՝ Չինաստանից հետո: