Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» պարբերականը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ժամանակավորապես տպագիր տարբերակով լույս չի տեսնի։
Այս միջոցառումը ժամանակավոր է և «Մարմարա»-ի տպագրությունը հնարավորինս արագ կվերականգնվի։ Իսկ առայժմ կգործի միայն ինտերնետային կայքը: Ամենակարճ ժամկետներում մեր խմբագրակազմը կվերադառնա իր բնականոն աշխատանքին, ասվում է պարբերականի կայքում հրապարակված հայտարարությունում: