ԱՄՆ-ի ամենամեծ ներդրումային բանկը՝ Bank of America-ն (BofA), հայտարարել է երկրում սկսված ֆինանսական ճգնաժամի մասին, հաղորդում է CNBC-ն՝ ֆինանսական հաստատության առաջատար վերլուծաբան Միշել Մայերի զեկույցին հղումով:
Տնտեսագետը Միացյալ Նահանգներում նման իրավիճակի հիմնական պատճառ է համարել նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID-19-ի պանդեմիան:
Նա նաև նշել է, որ ամերիկյան տնտեսությանը ռեցեսիայից խուսափել չի հաջողվի:
Ըստ նրա զեկույցի, 2020 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով, երկրի ՀՆԱ-ն յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին կնվազի 12%-ով: Նաև, տարեկան արդյունքների համաձայն, ցուցանիշը կնվազի 0.8%-ով: Մայերը հստակեցրել է, որ տնտեսության նման անկումը կհանգեցնի գործազրկության աճի: