Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով. Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հանրության լայն շերտերը մտահոգված են օրերս Մարտունի քաղաքի մուտքի մոտ կատարված ու մեղմ ասած՝ տհաճ միջադեպից։ Հիշեցնեմ՝ Մարտունու համայնքի ղեկավարն իր թիմակիցներով փակել է քաղաք տանող ճանապարհը՝ խոչընդոտելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի՝ Արցախի Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը։

Կատարվածի սկզբունքային գնահատականն արդեն տվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ անընդունելի համարելով Մարտունու համայնքի ղեկավարի գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման:

Նաև փաստվել է, որ համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից:

Ես խստորեն դատապարտում եմ կատարված ապօրինությունը և կարծում եմ, որ Մարտունու համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այդ ամենից հետո։

Սակայն այս միջադեպը ուշագրավ է նաև այլ առումով։ Մարտունիում կատարվածը բերձորյան տրամաբանության մեջ է, ըստ որի՝ «մեր տարածքում» «մեր շեֆի» հասցեին ոչ ոք չի կարող վատ բան ասել։ Նկատի ունեմ տարիներ առաջ Բերձորում կատարվածը, երբ բռնի ուժով կասեցվել է հայաստանյան քաղաքական ուժի ներկայացուցիչների ավտոերթը դեպի Արցախ։ Ավտոերթի մասնակիցների թվում կային արցախյան շարժման առաջնորդներ, ազատամարտիկներ, կանայք ու երեխաներ։ Իմ այս վերաբերմունքը հետին թվով չէ։ Ժամանակին ես ու իմ գլխավորած հանրային կառույցը դրա սկզբունքային գնահատականը տվել ենք (ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը դատապարտում է Բերձորի բռնությունը / https://www.civilnet.am/…/masis-mayilian-berdzor-vio…/260225 )։

Խնդրահարույց են նաև երեկ Ստեփանակերտում ոստիկանության գործողությունները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների քարոզարշավի շրջանակներում անցկացվող ավտոերթը կասեցնելու ուղղությամբ։ Հանրության կողմից վատ է ընդունվել այդ գործողությունը։

Ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով։ Տարաձայնությունների հարթման և քաղաքակիրթ երկխոսության համար կա քաղաքական գործիքակազմ, որը պետք է մեզ մոտ արմատավորվի ու բարի ավանդույթ դառնա։

Միևնույն ժամանակ՝ ընտրական գործընթացի բոլոր կողմերին կոռեկտության կոչ եմ անում։

Քաղաքակիրթ մթնոլորտում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը բոլորիս գերնպատակը պիտի լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում