Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Նիկոլ Փաշինյանի առանցքային նշանակումները. ուժային բլոկի խնդիրը

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ու ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ նշանակվեցին այլևս որպես իրենց կառույցների, այսպես ասած, հիմնական ղեկավար պաշտոնյաներ: Այդ նշանակումները հանրության շրջանում ընկալվում են մեղմ ասած՝ ոչ միարժեք, սակայն այստեղ խնդիրը, թերևս, անձերը չեն, և դա վաղուց, այլ համակարգերը: Հայաստանում հետհեղափոխական երկրորդ տարում կա որոշակի հակասական վերաբերմունք իրավապահ և ուժային բլոկի նկատմամբ՝ բացառությամբ բանակի: Չկա նախկինում քաղաքական իշխանության հանդեպ անվստահությունից բխող անվստահությունը այդ կառույցների նկատմամբ, բայց միաժամանակ ակնառու է, որ չկա նաև ներկայիս քաղաքական իշխանության հանդեպ վստահությանը համարժեք վստահությունը: Եվ այդ խնդիրը հատկապես նկատելի դարձավ ԱԱԾ և ոստիկանության նախկին պետերի պաշտոնանկության ֆոնին, հաշվի առնելով այդ պաշտոնանկությունների «բովանդակությունը»:

Այդպիսով, հնարավոր է թերևս արձանագրել, որ իրավապահ այս կարևոր կառույցների նկատմամբ հանրային վստահությունը, այսպես ասած, մնացել է նախկին իշխանության և հեղափոխությամբ ձևավորված նոր կառավարության միջև առկախված: Եվ անձերով չէ, որ այլևս այստեղ լինելու է շարժ առաջ կամ հետ: Անձերն այստեղ թերևս լուծելու են առավելապես քաղաքական իշխանության տիրույթում գտնվող խնդիրներ, ընթացիկ կառավարման արդյունավետություն և վստահելիություն վարչապետ Փաշինյանի համար, որպեսզի երկրորդ անգամ չստացվի Վանեցյան-Օսիպյան պաշտոնանկության իրողությունը: Դա արդեն կվկայի իսկապես էական խնդիրների մասին, որ կան կառավարման համակարգում ընդհանրապես: Դա չի նշանակում, որ նոր պաշտոնյաները չեն կարող պաշտոնանկ լինել: Խնդիրը, սակայն, բովանդակությունն է, որը նախկին օրինակներին մոտ լինելու պարագայում էական հարված կլինի քաղաքական մեծամասնությանն ու վարչապետին: Կասկած չկա, որ Փաշինյանը հիանալի պատկերացնում է քաղաքական այդ իրողությունները: Մյուս կողմից, այստեղ լուծումներն էլ չեն կարող հիմնվել զուտ պաշտոնյաների անհատական վստահելիության վրա: Նա, իհարկե, վստահում է ԱԱԾ և ոստիկանության պետերին, նրանց նշանակելով այդ պաշտոնին, մյուս կողմից անկասկած է, որ այստեղ առավել արդյունավետը, այսպես ասած, համակարգային լուծումներն են: Դրանք մի կողմից վերջնականապես կօգնեն համակարգը սկզբունքորեն դուրս բերել նախկինի և ներկայիս արանքում հայտնված վիճակից՝ հանրային ընկալման իմաստով, և մյուս կողմից՝ արդեն կառավարելիության բեռը կհանեն անձերի վստահելիության տիրույթից: Ընդ որում, դա կթեթևացնի և կլիցքաթափի նաև անձերի միջև փոխհարաբերությունն ու սուբորդինացիոն գիծը, ազատելով նրանց ավելորդ լարվածությունից և օգնելով կենտրոնանալ ֆունկցիոնալ խնդիրների վրա:

Նիկոլ Փաշինյանը, շաբաթներ առաջ քննարկելով ոստիկանության ռեֆորմի ռազմավարությունը, հայտարարեց, որ չեն գնալու կարճաժամկետ, իրավիճակային լուծումների: Ի դեպ, այդ ժամանակ էլ արձանագրեցինք, որ, ըստ ամենայնի, դա նշանակում է ոստիկանապետի ԺՊ նշանակում, այսպես ասած, հիմնական կարգավիճակով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախընտրում են ժամանակն ու ռեսուրսը ներդնել երկարաժամկետ ռեֆորմացիոն քաղաքականության վրա: Ակնառու է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ստանձնի դրա արագության, օպերատիվության, և արդյունավետության քաղաքական պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այդ կառույցն անշուշտ ունի բավականին նուրբ առանձնահատկություններ, և այստեղ ռեֆորմացիայի խնդիրը որքան կարևոր, նույնքան բավականին զգայուն է մի շարք խորհրդապահական ասպեկտների առումով: Միով բանիվ, ուժային բլոկն առայժմ վարչապետ Փաշինյանի համար ունի ընթացիկ էական նշանակություն, հաշվի առնելով քաղաքական բլոկի կայացվածության բավականին ցածր մակարդակը: Այդ իմաստով, ուժային բլոկը ունի որոշակի հենարանային՝ առնվազն հոգեբանական նշանակություն և իմաստ: Նորանշանակ պաշտոնյաները պետք է ապահովեն քաղաքական մեծամասնության լեգիտիմությունը համակարգերում և համակարգերի լեգիտիմությունը հանրային-քաղաքական մեծամասնության տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում