Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

«Գուցե ինչ-որ մարդկանց համար դա հաճելի է». ինչո՞ւ են Արցախում պահանջում հեռացող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը

Մինչ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, Արցախը շարունակում է իր բնականոն կյանքը։ Մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններն ուժի մեջ են, թեպետ թեկնածուներից շատերը քարոզարշավ փակ տարածքներում չեն իրականացնում։

Երեկ նաև  մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել, փակել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

Արցախի ոստիկանությունից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. «Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Կարծում եմ՝ սա ինչ-որ կերպ կապված է նախընտրական գործընթացի հետ։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց մարտավարությունն ու ռազմավարությունն են մշակում։ Գուցե մի ուժ գտնում է, որ սրանով կարող է շահել ինչ-որ հատվածի ձայները՝ ժամանակը ցույց կտա։ Պարզ է, որ ներկայիս իշխանությունը արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ Մարտի 31-ից հետո Արցախում կունենանք  նոր պատկեր։ Ինձ թվում է՝ սա պարզապես ստրատեգիական հաշվարկ է ինչ-որ ուժերի կողմից»։

Ըստ Բաբայանի, սակայն, ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում. «Անթույլատրելի է. ով ուզում է լինի՝ ընդդիմություն, թե իշխանություն, Արցախի հերոս կամ հասարակ մարդ՝ բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակներում։ Սա մեր կուսակցության կարևորագույն գաղափարներից է»։

Մեր այն դիտարկմանը, թե այժմ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջելը տարօրինակ է թվում, քանի որ վերջինս այսպես թե այնպես չի առաջադրվել կայանալիք ընտրություններում և թողնելու է  այդ պաշտոնը  մարտի 31-ից հետո, Բաբայանն արձագանքեց. «Հենց դա է խնդիրը։ Գուցե ինչ-որ ընտրազանգվածի համար  նման բաները հաճելի են։ Պետք է այդ մարդկանցից ճշտել։ 10 օրից կլինի քարոզարշավի վերջին օրը, հետո լռության օր և արդեն մարտի 31-ին՝ ընտրություններ։ Չգիտեմ՝ դա իրենց հաշվարկն է, կարող եք իրենցից ճշտել»։

Հետաքրքրվեցինք՝ Արցախի նախագահական ընտրություններին թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչ է անում Արցախում ևս հայտարարել արտակարգ դրություն, արդյոք կա՞ այժմ նման անհրաժեշտություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այս պահի դրությամբ դեռևս չկա։ Մենք կորոնավիրուսի  գեթ մեկ դեպք չունենք։ Իհարկե, առաջնայինը մարդկանց առողջությունն է, բայց մենք պետք է շարժվենք ըստ իրավիճակի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում