Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Ովքեր են Արցախում ակնկալում ֆորս-մաժոր. Երևանի ուշադրությունը

Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, իսկ այժմ կորոնավիրուսի համաճարակը հասարակական-քաղաքական ուշադրության շրջանակում զգալի հետ են մղել Արցախի նախագահի ընտրության գործընթացը, որը մոտենում է եզրագծին: Մարտի 31-ին արցախցիները կընտրեն նոր նախագահ և խորհրդարան, ընտրական բացառիկ վիճակում:

Բացառիկ այն առումով, որ գործնականում առաջին անգամ նրանց չի իջեցված Երևանում գծված և հաստատված պլան:

Արցախում իսկապես բավականին թեժ ընտրապայքար է, որն անցնում է նաև աղմկոտ դրսևորումներով: Դրանցից մեկը տեղի ունեցավ օրերս, երբ Արցախի ներկայիս իշխանության հասցեին կոշտ ընդդիմախոսությամբ մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտում փողոց էին փակել, և բանը հասել էր ոստիկանության հետ քաշքշուկի: Իհարկե, մինչ այդ էլ արտառոց բան էր տեղի ունեցել Մարտունի քաղաքում՝ Արցախի Մարտունիում, որտեղ, համաձայն տարածված համացանցային նյութի, քաղաքապետը փակել էր իր համար անհաճո քարոզչական խմբի մուտքը քաղաք՝ ասելով, թե ինքը սատարում է թեկնածուներից մեկին:

Արցախի ընտրական գործընթացին մասնակցում են մեծ թվով ուժեր, սակայն ակնառու է, որ նախագահի ընտրության պայքարը ընթանում է երեք թեկնածուի՝ Արցախի ներկայիս արտգործնախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի և նախկին ԱԽ քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի միջև, որն ակնհայտորեն դիրքավորվել է նաև Հայաստանի նախկին իշխող համակարգի դաշտում: Ընտրական գործընթացը այդպիսի գործընթացներին բնորոշ տրամաբանությամբ ուղեկցվում է նաև փոխադարձաբար սև քարոզչության փորձով:

Գլխավորն այստեղ այն է, որ ապահովվի ընտրական գործընթացի օրինականությունը և իրավականությունը, ինչի երաշխավորի դերն է ստանձնել Հայաստանի կառավարությունը՝ նախորդ տարի Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթով:

Ստեփանակերտում նախօրեին տեղի ունեցած ոստիկանության հետ քաշքշուկի միջադեպը դարձել է ընտրական գործընթացի շուրջ շահարկման միջոց: Ընդ որում, հատկանշական է, որ դրանով հատկապես զբաղված են Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող ուժերը, ինչը տալիս է որոշակի հետևության առիթ: Նրանք փորձում են միջադեպը վերագրել թեկնածուներից մեկին՝ այդ շարքից դուրս հանելով Վիտալի Բալասանյանին և Արայիկ Հարությունյանին, ու դրա վրա կառուցել Արցախի դեմ «ոտնձգության» «թեզը»: Պետք է եզրակացնել, որ թիրախում երրորդ հիմնական հավակնորդ Մասիս Մայիլյանն է, որի դիրքերը առավել ամրացան Սամվել Բաբայանի հետ գործակցության պայմանավորվածությունից հետո: Եթե թիրախում հայտնվում է այդ թեկնածուն, ապա պետք է ենթադրել, որ նրա հնարավորության առնչությամբ կա լուրջ մտավախություն:

Չեմ տեսնում Արցախի նախագահի ընտրությունը հետաձգելու պատճառ՝ օրերս կորոնավիրուսի թեմայով արտակարգ դրության մասին հարցի խորհրդարանական քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական է, որ Արցախում արտակարգ դրություն հաստատելու կոչ արել էր թեկնածուներից Վիտալի Բալասանյանը, ինչը ուղղակի նշանակում է ընտրությունը չեղարկելու կամ առնվազն հետաձգելու կոչ: Դա էլ ըստ երևույթին կարող է տալ եզրակացության տեղ, թե ինչպիսին են ընտրական հեռանկարները: Ինչո՞ւ պետք է հեռանկար ունեցող թեկնածուն կոչ անի արտակարգ դրության, հատկապես երբ կորոնավիրուսի վերաբերյալ Արցախի տվյալները ամենևին չեն տալիս այդպիսի մտահոգության հիմք՝ բարեբախտաբար Արցախի Հանրապետությունում չկա հիվանդության հաստատված դեպք:

Որքան մոտենա մարտի 31-ը, այնքան, ըստ երևույթին, ուժգնանալու է ճնշումը Արցախի ընտրական գործընթացում, այսպես ասած, ֆորսմաժորային վիճակ ստեղծելու ուղղությամբ՝ հնարավոր է նաև փորձելով օգտվել առիթից, որ Հայաստանի կառավարությունը գերզբաղված է այստեղ կորոնավիրուսի ընթացքը կառավարելու գործով: Միևնույն ժամանակ, սակայն, այդ գործը ըստ էության նաև Արցախի ընտրական գործընթացը ապահովագրելու նպատակ ունի՝ վարակի վտանգից զերծ պահելու, հետևաբար հետաձգման պատճառ չստեղծելու:

Այդուհանդերձ, որքան մոտենում է ընտրական եզրագիծը, այդքան թերևս պահանջվում է Երևանի առավել անմիջական ուշադրությունը գործընթացի օրինականության և իրավականության, սաբոտաժ կամ խառնակչություն թույլ չտալու համար: Ի վերջո, Արցախի նախագահի ընտրությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն ԱՀ կենսագործունեության ապահովման, այլ նաև արցախյան հարցում Արցախի միջազգային քաղաքական սուբյեկտության քաղաքականության համատեքստում, որ հեղափոխությունից հետո հռչակել է Երևանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում