Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱԱԾ և ոստիկանության պետերի վերանշանակումն արդարացված չէր. նրանք չէին հիմնավորել իրենց վերանշանակումը

Հայաստանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն: Այդ մասին երեկ «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջնական որոշումն արդեն կայացրել է։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 19-ին, լրանում էր 6-ամսյա ժամկետը, որը վերջնաժամկետ էր այս նշանակումների համար։ Նշենք, որ վարչապետը ի սկզբանե էլ ասել էր, որ այլ թեկնածուներ չի փնտրելու։ Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձել էր այս հարցին, նկատել էր, որ նրանց ժամանակ է տվել և այդ ընթացքում էլ թեկնածուներ չի փնտրել, ինքն իր բաժին որոշումը կայացրել է, և հիմա նրանք օրենքով սահմանված աշխատանքի 6 ամսվա ընթացքում պետք է կայացնեն իրենց բաժին որոշումը։ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ համակարգերի ու իր միջև, ըստ Փաշինյանի` այսօր կա լիարժեք փոխադարձ վստահություն։ Դա, սակայն, ըստ նրա, չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ներքաշված կլինեն «ինչ-որ երևույթների» մեջ։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի համար անհասկանալի են այս նշանակումները, քանի որ ոչ ոստիկանապետը, ոչ էլ ԱԱԾ պետերը որևէ կերպ չեն փայլել իրենց աշխատանքով և չեն ապացուցել, որ իրենց նշանակումն արդարացված է։ «Ոստիկանապետը անընդհատ ստեղծում էր իրավիճակներ և այդ իրավիճակներից իբրև ելքեր էր գտնում, որը ինձ հիշեցնում էր «Ծերունի ավազակները» ֆիլմը, որտեղ ոստիկանը պետք է թոշակի անցներ և ինչ-որ իրավիճակներ էր ստեղծել։ Ես 6 ամսվա մեջ չեմ տեսել ոստիկանների աշխատանքը, որովհետև այդ աշխատանքը չէր էլ կարող լինել, քանի որ ոստիկանությունում մնացել են նախկին ռեժիմի օրոք եղածները, նախկին կադրերը։ Ես հազարավոր օրինակներ կարող եմ բերել ոստիկանության բացարձակ անգործության վերաբերյալ»,- ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանը նույն կարծիքին է նաև ԱԱԾ պետի վերաբերյալ։ «Ես բազմաթիվ էպիզոդներով կարող եմ ասել, որ մենք ԱԱԾ չունենք։ ԱԱԾ-ի կողմից հսկվող ոչ մեր սահմաններն են անվտանգ, թե ներքին կյանքը։ Մենք Սուրեն Պապիկյանի գործով համոզվեցինք, որ ԱԱԾ-ն նախկինների ձեռքում է, մենք համոզվեցինք վերջերս կալանավորի ծեծի գործով, որ ԱԱԾ չունենք, քանի որ դրսի գողերի հրահանգով Հայաստանում կալանավոր են ծեծի ենթարկում։ ԱԱԾ-ն նույնպես բացարձակ անգործության է մատնված։ Ես չեմ վախենա ու կասեմ, որ նախկին ռեժիմի ժամանակ ԱԱԾ-ն մի քիչ գործել է, իսկ Վանեցյանից սկսած՝ այն վերածվել է «Քոմեդի քլաբի»։ Ես սա հստակ եմ ասում՝ ամենայն պատասխանատվությամբ։ Ես հստակ օրինակներով կարող եմ հիմնավորել իմ ասածները»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ոչ մի վստահություն չունի, որ նման ԱԱԾ-ով ու ոստիկանությամբ մեր երկիրը կարող էր առաջ գնալ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ ուժային այս երկու կառույցների ղեկավարներն էլ չեն արդարացրել այն սպասումները, որը որ կար և որը կարող էր նախադրյալ ստեղծել նրանց վերանշանակման համար։ «Ոչ, նրանք իրենց և իրենց վերանշանակումները չեն արդարացրել։ Եվ ոչ ոք չի կարող արդարացնել, քանի համակարգերը մնացել են նույնը։ Եթե նրանք հոգացել են, արդարացրել են վարչապետի սպասումները, ապա իմ դիտարկումների շրջանակն այլ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախօրեին ասել էր իրավապաշտպանը՝ հավելելով, որ ցանկացած կադրային նշանակում՝ առանց համակարգային փոփոխության, հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության վերականգնման, իրավական պետության վերականգնման գործընթացում դատապարտված է անհաջողության։ «Պետք չէ այդ համակարգերից մեծ ակնկալիք ունենալ առանց համակարգային փոփոխությունների»,- ընդգծել էր Սաքունցը։ Իսկ համակարգային փոփոխության անհրաժեշտությունը, նրա խոսքերով, ամեն օր է ապացուցվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում