Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Ներքաղաքական իրավիճակի լարում՝ Արցախում. արտակարգ դրության սահմանումը ռիսկեր է պարունակում

Մարտի 18-ի երեկոյան Ստեփանակերտում 13 քաղաքացի փակել էին կենտրոնական փողոցներից մեկը՝ հնչեցնելով քաղաքական բնույթի պահանջներ։ Նրանք, մասնավորապես, պահանջում էին գործող նախագահի հրաժարականը, այն դեպքում, երբ Բակո Սահակյանի կառավարման ժամկետին հաշված օրեր են մնացել, և ինչպես հայտնի է, նա չի մասնակցելու ընտրություններին: Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին: Ինչ է կատարվել Արցախում, ինչ ուժեր են կանգնած այս ամենի հետևում, որն է նրանց նպատակը։ Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանի և «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ:

«Մի տեսակ շատ արհեստականորեն է ընկալվում, երբ բոլորը գիտեն, որ մարտի 31-ից հետո գործող նախագահ Բակո Սահակյանի միակ ֆունկցիան լինելու է իշխանության փոխանցումը, պարզապես մի քանի օր մնացած նախընտրական պայքարի տեխնոլոգիա է հիշեցնում, քան իրական պահանջի: Մի տեսակ այս րոպեին, իրավիճակի անվտանգությունից ելնելով, խնդիրները համադրելով, շատ ուշադրություն գրավելու տեխնոլոգիա էր, քան նախընտրական պայքարի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Բենիամին Պողոսյանն իր հերթին փաստեց, որ Արցախում, ինչպես ցանկացած այլ պետությունում, բնականաբար կլինեն դժգոհություններ և կան դժգոհություններ, կլինեն բողոքողներ: «Բայց նախագահական ընտրություններից 12-13 օր առաջ պահանջել գործող նախագահի հրաժարականը, երբ վերջինս չի մասնակցում ընտրություններին, չեմ կարծում՝ տրամաբանության մեջ տեղավորվող քայլ է: Մարդկանց պետք է ավելի շատ ներկայացնեն՝ ինչ է սպասվում մարտի 31-ից հետո: Գտնում եմ, որ շատ-շատերին պետք է հետաքրքրի՝ ինչ է տեղի ունենալու ընտրություններից հետո՝ սկսած նրանից՝ ով է լինելու պետության ղեկավարը, ինչ ուժեր են լինելու խորհրդարանում, բայց ամենակարևորը՝ ինչ քաղաքականություն են նրանք իրականացնելու, և ինչ է սպասվում Արցախին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում