Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Հեղափոխությունից և կորոնավիրուսից հետո. Մեծ վակուում Հայաստանում

Ակնառու է, որ համաշխարհային քաղաքականությունն այսօր թելադրում է կորոնավիրուսը կամ առնվազն թելադրվում է կորոնավիրուսով, եթե փոքր-ինչ տուրք տանք նաև կոնսպիրոլոգիական մոտեցումներին: Կորոնավիրուսը քո՞ղ է, թե՞ համաշխարհային մարտահրավեր, որ բոլորին ստիպել է մի կողմ դնել հիմնական գործերն ու զբաղվել այդ աղետից, մարտահրավերից աշխարհը փրկելով կամ ամեն մեկին ստիպել է զբաղվել իր փրկվելով: Այդ հարցի շուրջ կարող են լինել տարբեր դատողություններ ու գնահատականներ, սակայն մի բան աներկբա է, որ կա վարակի «տոտալիտար» բնույթի փաստը, և աշխարհը հայտնվում է այդ «տոտալիտարիզմի» ազդեցության ներքո:

Այդ ազդեցությունն անշուշտ ունենալու է սահմանափակ տևողություն, թեև հայտնի չէ, թե հատկապես ինչքան: Բայց պարզ չէ, թե ինչպիսին է լինելու ազդեցությունն աշխարհի վրա, երբ կորոնավիրուսային տոտալիտարիզմը ավարտի իր կառավարումը: Մեծ հավանականությամբ, սակայն, դրա ազդեցությունը լինելու է ոչ միայն տնտեսական, զգալի է լինելու ոչ միայն «ազատ կյանքը» կարոտած հասարակությունների հոգեբանության վրա, այլ նաև քաղաքական համակարգերի, որովհետև ի վերջո քաղաքական համակարգերը ձևավորվում են մի քանի բազայի վրա, որոնցից առաջնայիններից են տնտեսությունն ու հասարակական հոգեբանությունը:

Այդ տեսանկյունից իրավիճակը էական հարցադրումների առաջ է դնում նաև Հայաստանը, որն ընդհանրապես քաղաքական համակարգի խնդիր ուներ կորոնավիրուսից առաջ էլ, թավշյա հեղափոխությունից առաջ էլ, և այդ խնդիրը հատկապես ամբողջ հասակով կանգնել էր հեղափոխությունից հետո երկու տարիների ընթացքում: Գործնականում կորոնավիրուսը և հետկորոնավիրուսային աշխարհն այդ իմաստով Հայաստանի այդ ամբողջ հասակով կանգնած խնդիրը տեղափոխում է նոր հարթություն: Քաղաքական համակարգի ինչպիսի հենարան, բազա է ձևավորվելու Հայաստանում տնտեսական իրողությունների և հանրային ընկալումների իմաստով: Դրանք իրենց էական փոփոխությունն ապրեցին հեղափոխությունից հետո:

Կորոնավիրուսից հետո լինելու է փոփոխության երկրորդ ալիքը: Մեծ հավանականությամբ այդ ալիքն էլ ավելի է դևալվացնելու Հայաստանում եղած քաղաքական ներկապնակը, էլ ավելի է ցույց տալու դրա անհամարժեքությունը փոփոխվող աշխարհին: Ընդ որում, դրա շոշափելի ուրվագծերը նշմարվում են արդեն այսօր, առկա վիճակում եղած քաղաքական ուժերի պահվածքում, նրանց հռետորաբանությունում, մեթոդաբանությունում:

Հանրությունը ներկայումս քննարկում է կորոնավիրուսի առողջական և տնտեսական ազդեցության, հետևանքի, կորուստների նվազեցման և փոխհատուցման հարցը: Կարճաժամկետ իմաստով դա, իհարկե, ամենահրատապն է՝ ներառյալ սոցիալական հետևանքը: Սակայն ռազմավարական առումով առավել սրվում է Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրը, որի քննարկման հրատապությունը նվազ չէ թե՛ հանրային շահի, թե՛ ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում