Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Աստղիկ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկային, նշեց. «Աճը անխուսափելի է և շարունակվելու է, քանի որ սա սուր ինֆեկցիոն հիվանդություն է: Տագնապի խնդիր չեմ տեսնում, բայց սթափեցման՝ միանշանակ, որովհետև մարդիկ չեն գիտակցում լրջությունը»:
Նրա խոսքով՝ ճիշտ է դասեր քաղել այլ երկրների սխալներից և ընդօրինակել ճիշտ քայլերը. «Իտալիայի փորձը ցույց տվեց, թե ինչպես չպետք է անել: Այնտեղ մարդիկ սկզբում անլուրջ էին մոտենում հարցին, և եղավ այն, ինչ եղավ: Մենք նման ենք իտալացիներին»:
Մեր զրուցակիցն անչափ կարևորեց սովորություն դարձած քայլերից հրաժարումը. «Այս ամենում ամենաբարդը սովորություն փոխելն է, ասենք՝ ձեռքով երեսին չդիպչելը, լվացվելը և այլն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: