Շախմատի հավակնորդների մրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակ տոնեց Ֆաբիանու Կարուանան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Նեպոմնյաշչին-Գրիշչուկ, Հաո-Գիրի զույգերը:
Երկրորդ տուրից հետո առաջատարները 4 շախմատիստներ են:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, ՅանՆեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նշենք, որկորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհիգավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրափոխարեն մրցաշարում ընդգրկվել էր Վաշիե-Լագրավը:
Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: