74-ամյա կինը, որը կորոնավիրուսով էր վարակվել, մի շարք խրոնիկ հիվանդություններ ուներ:
Վրաստանի տարեց քաղաքացին Իսպանիայում մահացել է կորոնավիրուսային վարակից, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:
«Մենք ընտանիքի հետ մշտական կապի մեջ ենք: Բնականաբար, մեր դիվանագիտական ծառայությունն օգնում է լուծել բոլոր գործընթացները»,- ասել է Չիկովանին:
Նա նաեւ ավելացրել է, որ Վրաստանի դիվանագիտական ծառայություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով, որպեսզի արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կարողանան առավելագույնս արագ օգնել: