Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտեցել է 1,3 հազարի, փետրվարի 19-ից երկրի առողջապահության նախարարությունը գրանցել է վարակվելու 18 407 դեպք, հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վախաբզադեն:
«Երեկվանից մինչ այսօր կեսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1046 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 18 407, առողջացել է 5979 մարդ: Ցավոք, 149-ը մահացել են, զոհերի ընդհանուր թվը դարձել է 1284»,- գրել է նա Twitter-ում:
Նույն թվերն է հայտնել նաեւ Իրանի առոջապահության փոխնախարար Ալի Ռեզա Ռաիասին IRINN հեռուստաընկերությամբ: Նա իրանցիներին առողջություն է մաղթել Նոր տարում, որն իրանցիները դիմավորում են այս գիշեր: