Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

Ինչպե՞ս են հայկական բանկերն արձագանքում COVID-19 նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած խնդիրներին: Ի՞նչ է արվում հաճախորդներին աջակցելու և նրանց առողջությունը պաշտպանելու համար: EADaily տեղեկատվական գործակալության այս հարցերին պատասխանեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

–  Ձեր բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատարն է Հայաստանում: Ինչպե՞ս է հանրապետության ամենախոշոր բանկն արձագանքում կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում իր հաճախորդների մոտ ծագած խնդիրներին:

Հաշվի առնելով բիզնես հանրության առջև կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում ծառացած խնդիրները, ինչպես նաև խուսափելով  բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից, մեր հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, որոշեցինք ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող մեր բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը տրամադրել «վարկային արձակուրդ» տրամադրել: Նշված ժամանակահատվածում նրանք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:  Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու:

Անհատական մոտեցում ենք ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին: Սկսած ս.թ. մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա:

Պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, մենք ստիպված եղանք փակել այդ առևտրային կետերում գործող մեր մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանց ծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները:

 

  • Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում բանկը` իր աշխատողների առողջությունը պաշտպանելու համար:

Թիմում առողջ և դրական մթնոլորտի պահպանումը մեր բիզնեսի շատ կարևոր բաղադրիչն ու արժեքն է: Աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք շարունակաբար ախտահանում ենք բոլոր տարածքները և ակտիվորեն պահպանում ենք հիգիենայի կանոնները: Մեր աշխատողների անվտանգությունն ու առողջությունն առաջնային կարևորություն ունեն մեր գործունեության  համար: Բոլոր հանդիպումները, դասընթացները և աշխատանքի ընդունման նպատակով կազմակերպվող հարցազրույցներն անցկացվում են հեռահար եղանակով: Աշխատանքային սենյակները մշտապես ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներին ամեն օր տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող միջոցներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում աշխատողների ավելի քան 50%-ը աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են  ամբողջությամբ: Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ:

Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականության ապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Տեղեկատվական գործակալության հարցազրույցի հղումը` EADaily.com

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում