ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նիստին քննարկվում է Գովազդի մասին օրենքում փոփոխությունների հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2-րդ ընթերցման համար նոր ձևակերպումներով է ներկայացնում նախագիծը:
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցի՝ հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ, այո, շարժական էկրաններով գովազդի արգելումը հետ է կանչվել:
«Նախաձեռնությունը շատ ողջունելի է, որովհետև մենք իսկապես խնդիր ունենք Երևան քաղաքում չնախատեսված վայրերում գովազդի հետ կապված, բայց այն, որ արգելվելու էր շարժական էկրաններով գովազդը, տարակուսելի էր, որովհետև դա ժամանակակից գովազդի տեսակ է, և այն օրենքով արգելելն ուղղակի անթույլատրելի էր»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: