Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք: Այս մասին նշված է Ղազախստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: Կորոնավիրուսով վարակման դեպքն արձանագրվել է Ալմաթի քաղաքում:
Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 220 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 115 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: