ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակումներին.«Նշանակումները մեր տիրույթում, խորհրդարանի տիրույթում չեն։ Մեր գործառույթն է վերահսկողություն իրականացնելը, ինչն էլ անում ենք և շարունակելու ենք անել»,-ասել է Մակունցը։ Հարցին՝ արդյոք որպես ԺՊ նրանք արդարացրե՞լ են իշխանության սպասելիքները, Մակունցը նշեց, որ եթե վերանշանակումը տեղի է ունեցել, ապա այն հանձնառությունները, որոնք ստանձնել էին, կատարվել են և իրենք դա արել են հավուր պատշաճի․ «Ես կարծում եմ, որ նրանք կշարունակեն արդյունավետ աշխատել»։