ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ կառավարությունը մշակում է արտակարգ իրավիճակում տնտեսական աջակցման գործողությունների փաթեթ:
«Խնդրում ենք ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում նյութական պաշարների ձևավորման հարցը: Ինչքան մենք հետևում ենք, գարնանացան ցորենի տարածքները մեծ չեն լինելու: Պետք է հասկանանք, թե ինչպես ենք աջակցում կաղամբի, ցորենի և այլ մշակաբույսերի աճեցմանը»,- հավելեց նա՝ կառավարությանը հորդորելով այս տարի հայտարարել ցորենի ձեռք բերման մասին և երաշխավորված գին առաջարկի գյուղացիներին:
Վարազդատ Կարապետյանը համոզված է, որ դա կբերի ցանքատարածությունների կտրուկ աճի:
Մանրամասն՝ տեսանյութում: