Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ կինը: Այս մասին հաղորդել է օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ 79-ամյա կինը մի շարք խրոնիկ հիվանդություններ էլ է ունեցել, այդ թվում ՝ 2 տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն, թոքերի խրոնիկ հիպերտենզիա, միզաքարային հիվանդություն, գլխուղեղային հիվանդություն:
Նշվում է, որ մահը վրա է հասել թոքաբորբի հետևանքով ՝ ծանր ուղեկցվող պաթոլոգիաների ֆոնի վրա:
Բոլորը, ովքեր կապվել են հանգուցյալի հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ: