Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էր փախստականների մուտքը դեպի Եվրոպա հեշտացնելու համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշման համաձայն՝ մարտի 19-ից փակվում են Հունաստանի և Բուլղարիայի հետ ահմանային անցակետերը, ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ուղևորափոխադրումները։