Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Էլ ոչ մի բան չունենք, չգիտենք՝ մեր վերջը ի՞նչ պետք է լինի. մեզ ստեղ զգում ենք որպես անտեր ազգ. Լարսում մնացած վարորդներ

Լարսի անցակետում վրացական և ռուսական կողմից հարյուրավոր հայկական բեռներ են մնացել՝ մի քանի օր շարունակ տեղացող առատ ձյան պայմաններում: Ցրտի և սովի մատնված մեր վարորդների Հայաստան ժամանումն այս պահին անհնար է: Բանկերը չեն աշխատում, ճանապարհները փակ են: Իրավիճակն առաջացել է տարբեր պատճառներով. մի մասը՝ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի փակ լինելու, մյուս մասը՝ ձյան պատճառով:

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց աս պահին սահմանում գտնվող վարորդներից մեկի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն 5-րդ օրն է, ինչ այս վիճակում են: Ոչ ոք հստակ բացատրություն չի տալիս, թե ի՞նչն է պատճառը:

«Մեզ գոնե թողնեն մտնենք սահմանի տերմինալ, մարդիկ սոված, ծարավ, չգիտեն ինչ անեն: Ոչ մի բացատրություն չեն տալիս: Օրենքի ներկայացուցիչներից միայն ճանապարհային ոստիկաններն են: Իրենց հարցնում ենք, իրենք ասում են՝ ոչինչ չգիտենք»,- ասաց վարորդը:

Նրա խոսքով՝ Վրաստանում ՀՀ դեսպանը փորձում է ինչ-որ բան անել, բայց խնդիրն այն է, որ բոլոր ճանապարհները փակ են, դեսպանը ֆիզիկապես էլ չի կարող իրենց մոտ գնալ ու տեղում ծանոթանալ վիճակին: «Դեսպանը չի կարող գալ այստեղ: Ինչ-որ բան փորձում են անել, բայց հիմա իրավիճակն այսպիսին է: Ախր, ոչ հարցնում են՝ մեռա՞ծ եք, թե՞ սաղ եք: Գոնե թողնեն մտնենք սահմանի տերմինալ, էնտեղ էլի սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու վերջը»,- դժգոհեց Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող վարորդը:

Զրուցեցինք տեղում ու նույն իրավիճակում գտնվող մյուս վարորդների հետ ևս, ովքեր նշեցին, որ գտնվում են չափազանց անօգնական վիճակում:

«Մենք ուղղակի սարսափելի վիճակում ենք գտնվում: Դա բացատրելու չէ: 700-800 ավտո է կանգնած: Բոլորի սնունդը վերջացել է, վառելիքը վերջացել է: Չգիտենք, թե ինչ պետք է լինի սրա վերջը: Էսօր գոնե եղանակը լավ է, էլի բաց չեն թողնում: Մինչև տերմինալը 2-3 կիլոմետր է, դա էլ չեն թողնում մտնենք, գոնե հաց ա, ջուր ա, զուգարան ա, մի բան անենք: Չեն թողնում: Վարորդներին էլ տուգանում են»,- տագնապած ասում են վարորդները: Նրանց տեղեկացմամբ՝ տաքսին էլ 60 լարի է ուզում խանութ տանել-բերելու համար: Վարորդներին տուգանում են նրա համար, որ նրանք, չունենալով գումար տաքսիով խանութ գնալու և հետ գալու համար, իրենց բեռնատար մեքենաներով են գնում-գալիս:

«Էլ ոչ մի բան չունենք, չգիտենք՝ մեր վերջը ի՞նչ պետք է լինի: Մենք մեզ ստեղ զգում ենք որպես անտեր ազգ»,- ցավով նշեցին հուսահատ վարորդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում