Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

1996 թվականի, 2008 թվականի պրոցեսները աչքիս առաջ են

Երբ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց՝ կապված կորոնավիրուսի հետ, սոցիալական ցանցերում շատ օգտատերեր սկսեցին հիշել ու համեմատել, թե Հայաստանի երրորդ հանրապետությունում ուրիշ էլ երբ և ինչ պատճառներից ելնելով է հայտարարվել արտակարգ դրություն։

Նախ հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2012թ. մարտի 21-ին։ Ավելի ուշ՝ 2017թ. դեկտեմբերի 6-ին, օրենքում կատարվել են որոշ փոփոխություններ։ Ըստ այդ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի՝ «ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը»։

Քաղաքական-հասարակական ակտիվ գործունեության մեջ ներգրավված անձինք հիշում են, որ արտակարգ դրություն հայտարարվել է 12 տարին մեկ անգամ՝ 1996թ. սեպտեմբերին, ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը վիճարկում էր արդյունքները, 2008թ. մարտի 1-ին և 2020թ. մարտի 16-ին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով այդ թեմային, նշում է. «Արտակարգ դրության հայտարարման հետ կապված մի քանի հրապարակում տեսա, որոնց մեջ ասվում էր, թե սա մեր պատմության երրորդ արտակարգ դրությունն է։ Նկատի ունեն 1996-ի սեպտեմբերը, 2008-ի մարտը և այս մեկը՝ կորոնավիրուսայինը։ Իրականում, դասական առումով, 1996-ի հրամանագիրը արտակարգ դրություն համարել երևի չի կարելի։ Ահա ադ հրամանագիրը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԹԵԼԱԴՐՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետով, ըստ որի Հանրապետության նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ, որոշում եմ.

1. Հանրապետությունում ժամանակավորապես արգելել ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը:

2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ` նախապես տեղեկացնելով դրանց մասին:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

26 սեպտեմբերի 1996 թվականի,

քաղ. Երևան

ՆՀ-652»։

Իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ 1996 թվականի բոլոր պրոցեսներն իր աչքի առջև են։

«Սեպտեմբերի 26-ին շրջափակեցինք Ազգային ժողովը, մտանք ներս, ես էլ եմ մտել, հասել եմ մինչև դռները, ուզում էի ներս մտնել, բայց տեսա՝ սեղան-աթոռ են շպրտում, խուլիգանություն են անում, էլ չմտա։ Վերջին խմբերն էլ դուրս էին եկել այնտեղից։ Հաջորդ օրը հրավիրված Ազգային ժողովի նիստն էլ եմ հիշում, երբ հարվածեցին Պարույր Հայրիկյանին, ծեծեցին Շավարշ Քոչարյանին։ Հիշում եմ նաև, որ Ազգային ժողովը շրջապատված էր տանկերով։ 1995թ. ընդունված Սահմանադրությունն այն ժամանակ արդեն ուժի մեջ էր, իսկ այդ Սահմանադրության մեջ կար հոդված, որ Նախագահը կարող է հայտարարել արտակարգ դրություն և հրավիրել Ազգային ժողովի նիստ։ Այն ժամանակ օրենք չկար արտակարգ դրության մասին։ Նախագահի հրամանագիրը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հրավիրվեց ԱԺ-ի նիստ։ 2008 թվականին էլ չկար այդ օրենքը։ Դրա համար, երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին հայտարարեց արտակարգ դրություն, ես գրեցի, որ այն հնարավոր է, որ ունենա իրավական ուժ, բայց չի կարող գործարկվել, քանի որ չկա օրենք»,- ասաց Նորիկ Եղիազարյանը։

Իրավաբանը հիշում է նաև, որ երբ 2008թ. մարտի 5-ին Սահմանադրական դատարանը սկսեց քննել ընդդիմության դիմումները ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ՍԴ-ն շրջապատված էր տանկերով։ Այդ քննությանը մասնակցում էր նաև ՀՀ առաջին նախագահ, 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մարտի 1-ից գտնվում էր տնային կալանքի տակ։

«Մինչև ՍԴ ներկայանալը Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր դիմում, որում նշել էր իր պահանջները։ Այդ պահանջներից մեկն այն էր, որ իրեն թույլատրեն ներկայանալ Սահմանադրական դատարանի նիստին և ասի իր ասելիքը։ Եվ այն ժամանակ էլ տնային կալանքի տակ գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ տվեցին ներկայանալ Սահմանադրական դատարանի նիստին»,- ասաց Նորիկ Եղիազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում